Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ հանդիպման
 
            Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։
ԱԳ նախարարների հանդիպման մասին փետրվարի 18-ին Մյունխենում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ