Իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում պետական պաշտոնյաների․ Արսեն Թորոսյան

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի անունով և նկարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։
«Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։
Խնդրում եմ չպատասխանել նման հաղորդագրություններին։ Քանի որ ես միակ պետական պաշտոնյան չեմ, որի անունով և նկարով կեղծ օգտահաշիվ է բացվել, իմ համոզմամբ՝ այս ամենը պետք է դիտարկել մեր դեմ հիբրիդային հարձակումների տրամաբանության մեջ, ուստի պետք է լինել զգոն և չտրվել մանիպուլյացիաներին»,- գրել է նախարարը։
Կարծիքներ