Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Դատարանը մասնակի բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և 30 օրով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Նրա կալանքի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին: Այն երկարաձգելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում