«Լոքդաունն» ընտրվել է 2020 թվականի բառ

Անգլերենի Collins Dictionary բառարանը 2020 թվականի բառ է ընտրել «լոքդաունը» (lockdown), որը մարմնավորում է «միլիարդավոր մարդկանց ընդհանուր փորձը», հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Լոքդաունը» սահմանվում է որպես «ուղեւորությունների խիստ սահմանափակումներ, սոցիալական փոխգործակցություն եւ հանրային տարածքին հասանելիություն»։
Համավարակի պայմաններում բառարանագիրները գրանցել են այս բառի գործածման հաճախության ցատկ՝ 250 հազար դեպք ընդդեմ 2019 թվականի 4 հազարի։
Այս բառի «շչացող» եւ ծանր վանկերը նշանակում են վիճակ, որն անցնող տարում եղել է ամենավախեցնողը, նշում են բառարանը կազմողները։ Նրանք լոքդաունի վիճակը համեմատում են ազգային լճացման հետ, երբ կանգնած է գրեթե ամեն ինչ, որով պայմանավորված է նորմալ հանրային կյանքը։ Փորձագետները նաեւ հիշեցնում են, որ «լոքդաունը» ծագում է բանտային բառապաշարից․ այսպես էր կոչվում վիճակը, երբ բանտարկյալներին արգելում էին որեւիցե արտակարգ իրավիճակի պատճառով խցերից դուրս գալ։
«Լոքդաունից» բացի, բառերի թոփ-տասնյակի մեջ են հայտնվել «արձակուրդ՝ առանց աշխատավարձի վճարման» («furlough»), «աշխատակից, ում ներկայությունն աշխատավայրում անհրաժեշտ է» («key worker»), «ինքնամեկուսանալ», «սոցիալական հեռավորություն» եւ «կորոնավիրուս» բառերը։
Համավարակի հետ չկապված բառերից տասնյակի մեջ են հայտնվել «Megxit»-ը (բառ, որը համահունչ է Brexit-ին, որը նշանակում է արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից), «BLM»-ն (հակառասիստական Black Lives Matter շարժման անվանումը), «TikToker»-ը (TikTok պլատֆորմի օգտատեր) եւ «mukbang»-ը (հեռարձակում, որի ժամանակ տեսաբլոգերը միանում է՝ շփվելով լսարանի հետ)։
2019 թվականին Collins-ը տարվա բառ էր ճանաչել «կլիմայական գործադուլը»-ը, 2017-ին՝ «ֆեյք լուր»-ը։
Կարծիքներ