Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում. Ռուբիո

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը ողջ տարածաշրջանում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր սոցիալական ցանցի էջում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի շրջանակում ՀՀ–ԱՄՆ կենսագործման շրջանակային փաստաթղթի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ես հանդես եկանք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հայտարարությամբ։

Փաստաթղթի հիմքում դրված են հինգ ամիս առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԱՄՆ նախագահի հովանու ներքո տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովում ստանձնած հանձնառությունները։

«Թրամփի ուղին» հնարավորություն կտա լիարժեք իրացնել Հարավային Կովկասի ներուժը առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի ոլորտներում՝ նպաստելով ողջ տարածաշրջանում բարեկեցությանն ու անվտանգության ամրապնդմանը», – գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում