ԵԽ-ն աջակցում է բրյուսելյան ձևաչափին՝ կոչ անելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ավարտել մինչ տարեվերջ

Բրյուսելում հոկտեմբերի 26-27-ին տեղի է ունեցած Եվրամիության Խորհրդի նիստի արդյունքներով ընդունվել է ընդարձակ փաստաթուղթ, որն արտացոլում է Բրյուսելի դիրքորոշումը մի շարք միջազգային հարցերի շուրջ։
Դրանում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Եվրոպական խորհուրդը ընդգծում է իր մշտական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։
Եվրոպական խորհուրդը ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը, այդ թվում՝ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տներ:
Աջակցում է բրյուսելյան ձևաչափով հարաբերությունների կարգավորման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն մասնակցել դրան ու ավարտել այս գործընթացը մինչև տարեվերջ»։
Բացի դրանից, Եվրոպական խորհուրդը հրավիրում է ուժեղացնել համագործակցությունը Հայաստանի հետ»,- ասված է փաստաթղթում:
Կարծիքներ