Հայտարարվել է մրցույթ ՔԿՀ-ների դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով ուսուցչի թափուր հաստիքների համար

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Խեցեգործություն», ինչպես նաև «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Կահույքաշինության հիմունքներ» առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար:
Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 22 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Կարծիքներ