Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության օրենքի փոփոխությունների փաթեթը

Արցախի նախագահի նախաձեռնությամբ մայիսի 20-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն է եղել։
Օրենսդրական փաթեթն արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը։
«Նախարարը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել վերանայել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը, դրանով ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը պետական բյուջե և ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն պետական բյուջեից:
Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Արթուր Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ղբյուրի՝ խորհրդարանը 28 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքների նախագծերի փաթեթը։
Կարծիքներ