Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

«Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են»:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ հարցին:

Վահագն Հովակիմյանն այս համատեքստում ասել է, որ եղել են տեխնիկական սխալներ, բայց 5 կամ 6 նման դեպք է եղել, այլ սխալներ չեն եղել:

«Մեզնից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա: Եղել են տեխնիկական խնդիրներ, դրա համար է այդ փուլը կոչվում «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները․ սա է ընդամենը:

Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում