Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.39%-ով և կազմել 79.35 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.92%-ով և կազմել 83.97 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Կարծիքներ