«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան

«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իրեն առնչվող «Ժողովուրդ» օրաթերթի նոր հրապարակմանը:

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դարի բացահայտումները։ Թսբեհից և Գյումրու երեխաների համար Մանկան խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում է արել, որ Ալեն Սիմոնյանը 66.750 դրամի կոսմետիկ երիտասարդացնող քսուքներ է գնել և նվիրել ինչ-որ մեկին։

Մի երկու իրենց ԶԼՄ անվանող կայք էլ արտատպել է։ Հետո էլ մի քանի դեգեներատներ, իրենց ֆեյքերով տակը գրառում անելով, փորձել են դա որպես կոռուպցիա ներկայացնել, իսկ նորմալ մարդիկ ծիծաղում են նյութի վրա, բայց թեման կա։ Սա է մեր ազատ ԶԼՄ-ների որակը, ընդդիմադիրների ասելիքը և քուջուջի արդյունքը։ Կոշիկներիցս դուրս եկան և մտան այստեղ՝ պարզելու, թե որ պատվիրակության ղեկավարին կամ նրա կնոջը ես՝ որպես խորհրդարանի ղեկավար, հայկական արտադրության ինչ քսուք եմ նվիրել, ում ինչ հայկական չիր եմ նվիրել կամ Գյումրիում բնակվող կոնկրետ որ բալիկին ինչ խաղալիք։

Բայց, վստահ եմ, ինձ իմանալով՝ Ժողովուրդ թերթի սեփականատերը գիտի, որ ամեն իմ անուն տալն անպատասխան չի մնացել, և թող շարունակի հետաքրքրվել գնումներով։

Հիմա թող կենտրոնանա, թե որքան թրաշվելու օճառ և ածելի եմ գնել կամ, հաշվի առնելով որոշ պատգամավորների դահլիճից փախչելու հմտությունները և արագությունը, թե որքան զուգարանի թուղթ է գնել ԱԺ-ն»,- գրել է Սիմոնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում