Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդիրը հրատապ լուծում է պահանջում. Սիմոնյանը՝ Ժապարովին

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին՝ Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը և դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը:
Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին՝ նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր:
Կարծիքներ