Իսրայելական բանակը հերքել է Գազայի հատվածի վրա հարձակումների մասին տեղեկությունը

Իսրայելական բանակը հերքել է Գազայի հատվածի վրա հարձակումների մասին տեղեկությունը

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Գազայի հատվածի վրա հարձակումների մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Հակառակ հրապարակումների՝ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն հարձակվել Գազայի հատվածի վրա»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Jerusalem Post-ը, հղում անելով պաղեստինյան ԶԼՄ-ներին, հայտնել էր, որ չորեքշաբթի երեկոյան իսրայելական զինվորականները թիրախային հարվածներ են հասցրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում