Նիգերիայում լաստանավի խորտակման հետևանքով 26 մարդ է զոհվել

Նիգերիայում լաստանավի խորտակման հետևանքով 26 մարդ է զոհվել

Նիգերիայի կենտրոնական հատվածում առնվազն 26 մարդ է զոհվել Նիգեր գետի վրա լաստանավի շրջվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է նիգերիական The Nation թերթը։

Մահացածների հետ մեկտեղ անհետ կորել է ևս 44 մարդ, որոնց որոնումները շարունակվում են, նշում է հրատարակությունը։ Ջրից 30 մարդ է փրկվել. Իշխանությունների տվյալներով՝ լաստանավում եղել է մոտ 100 ուղևոր և անձնակազմի անդամներ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում