Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Մարտի 3-4-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Վրաստանում:
ՀՀ վարչապետը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։
Կկայանա նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որից հետո վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։


Կարծիքներ