Գունավոր մետաղների գներ

Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի սեպտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2295.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.47%-ով և կազմել 7633.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 1888.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.07%-ով և կազմել 20529.00 դոլար, անագի գինն աճել է 0.45%-ով և կազմել 21155.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.80%-ով և կազմել 3135.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.12%-ով և կազմել 35758.94 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում