Իսրայելի հարավում երաժշտական փառատոնի մասնակիցների հարյուրավոր մարմիններ են հայտնաբերվել

Իսրայելի հարավում երաժշտական փառատոնի մասնակիցների հարյուրավոր մարմիններ են հայտնաբերվել

Անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրող ZAKA ծառայության կամավորները Իսրայելի հարավային շրջանում՝ Ռեիմում կազմակերպված երաժշտական փառատոնի մասնակիցների 260 մարմին են հայտնաբերել, գրում է The Jerusalem Post-ը:

Նշվում է, որ նրանք սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, ըստ հրապարակման՝ փառատոնի սպանված մասնակիցների ընդհանուր թիվը կարող է ավելին լինել: 

Փառատոնի կազմակերպչի՝ 22-ամյա Շանի Լուկի դին ևս եղել է սպանվածների դիերի թվում, նրա մայրը ճանաչել է ոտքի դաջվածքով: Աղջկա մասնակցությամբ տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում, տեսնյութում երևում էր, որ պաղեստինցի զինյալները վիրավոր աղջկան տեղափոխում էին բաց թափքով մեքենայով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում