ԵԱՏՄ երկրների շարքում տնտեսության աճի տեմպերով առաջատարը Հայաստանն է. Մալախով

Հայաստանը տնտեսության աճի տեմպերով ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է։
Այս մասին Երևանում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, պետության ու բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անտոն Մալախովը։
Ըստ Մալախովի, ՀՀ-ում տարեվերջին կանխատեսվում է 11% տնտեսական աճ։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռն արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում 2022 թ. ինը ամիսների ընթացքում կազմել է 36,2%՝ 2021 թվական նույն ժամանակահատվածի 32,2 %-ի փոխարեն:
Հյուսիս-հարավ նախագծի լիարժեք իրականացումը TRACECA նախագծի հետ թույլ կտա Հայաստանին ուժեղացնել իր դերը որպես հանգույց և դառնալ տարանցիկ փոխադրումների կենտրոն:
Կարծիքներ