Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում

ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․

 

տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար,

տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին,

ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն,

կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ,

ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ,

համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

 

«Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

 

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում