Լրատվամիջոցի տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն, սուտ են․ ՊՆ

Լրատվամիջոցի տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն, սուտ են․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Հրապարակ» օրաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել:

 

«1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»: 

Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, ատեստավորման գործընթացին ցանկացած միջամտություն արժանանում է անձամբ պաշտպանության նախարարի և իրավապահների օրինական կոշտ արձագանքին:

 

2-րդ կեղծիքն այն է, թե իբր «որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով»: 

Նախորդիվ, «Ազատություն» ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան, պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները:

 

Եվ 3-րդը. սուտ են լրատվամիջոցի այն տեղեկությունները, թե իբր պաշտպանության նախարարն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են «բոլոր ոլորտներում կադրային քաղաքականությամբ կամ հովանավորությամբ»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում