Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
«Երբ Ադրբեջանի նախագահի ասածը, ինձ ուղղված հարցի մեջ դնելով, սխալ եք ձևակերպում, այդ դեպքում իմ ցանկացած պատասխան էլ կլինի սխալ, քանի դեռ հարցի բազան ճշտված չէ», – խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու, խաղաղության հաստատման ֆոնին, Ադրբեջանի նախագահը շարունակում է կոշտ հռետորաբանություն կիրառել՝ Սևանը կոչելով Գյոյչա, իսկ Վարդենիսը՝ Բասարգեչար։
Փաշինյանը ճշգրտեց հարցի բազան՝ պարզաբանելով․
«Ադրբեջանի նախագահն ասե՞լ է, որ ցարական ժամանակների քարտեզներում Սևան գրված չէ, այլ՝ ուրիշ անուն։ Լավ, ես էլ ասում եմ՝ նույն քարտեզում Հայաստան գրված կա, իսկ Ադրբեջան՝ չկա։
Հիմա Ադրբեջանի նախագահն ասում է, որ չգիտեմ ո՛ր թվի քարտեզում Սևանը գրված չէ, գրված է ուրիշ անուն։ Եվ՞։ Ես էլ հարց եմ տալիս՝ եթե հետ ենք գնում, ապա մինչև ո՞ր թվականն ենք հետ գնալու»։


Կարծիքներ