ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 395.20 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.15 դրամով և կազմել 416.07 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.39 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.08 դրամով և կազմել 485.11 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 622.40 դրամով և կազմել 22910.78 դրամ: Արծաթի գինն աճել է 7.21 դրամով և կազմել 281.25 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում