Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան

Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան

Լավ լուր գործարարների համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

 

«ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։

 

Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։

 

Շարունակում ենք աշխատել սահմանի, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում