Ինչ պետք է անեն Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները
ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված այն քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում իրենց տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին` համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
«Հայտնում եմ նաև, որ այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու միջնորդության անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովը դիմումներն ընդունում է բացառապես մերժված քաղաքացիների անունից, ինչից հետո դիմումները սահմանված կարգով ուսւոմնասիրվում են՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ գերատեսչությունների հետ»,- սոցցանցի իր էջում իրազեկել է նախարարի մամուլի քարտուղարը։


Կարծիքներ