2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1.400.000 զբոսաշրջիկ. Քերոբյան

2022 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1.400.000 զբոսաշրջիկ. Քերոբյան

2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ:

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):

Այս տարվա այցելուների 49%-ը 36-63 տարեկան զբոսաշրջիկներ են եղել, իսկ հոկտեմբեր ամսին Հայաստան մեծամասամբ տղամարդիկ են այցելել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում