Պորտուգալիայի հավաքականն առաջվա չափ կախված չէ Ռոնալդուից․ Բենտու

Պորտուգալիայի հավաքականն առաջվա չափ կախված չէ Ռոնալդուից․ Բենտու

Հարավային Կորեայի նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականում ունեցած նշանակության մասին։

«Մի բան կա, որ ինձ ակնհայտ է թվում․ հիմա Պորտուգալիայի հավաքականն այնքան կախված չէ Ռոնալդուից, ինչպես մի քանի տարի առաջ։

Կարծում եմ՝ ցանկացածը, ով գլուխ է հանում ֆուտբոլից, այդ միտքն ունենում է։ Իհարկե, տաղանդի տեսանկյունից նա լավագույն խաղացողն է, որին ես երբևէ մարզել եմ։ Ոչինչ չի նսեմացնում նրա ներդրումը պորտուգալական ֆուտբոլում, բայց ամեն ինչն իր ավարտն ունի»,- Բենտուի խոսքերն է փոխանցում Record-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում