Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ
Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը։
«Դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին հաստատել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպելու և ղեկավարելու մասով 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և հանձնել իրավասու դատարան:
Հիշեցնենք՝
1. Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
2. Կարապետ Ղուկասյանի նկատմամբ (Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ Քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
3. Ավետիս Առաքելյանի նկատմամբ (Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ՀՀ Քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով):
4. Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ («Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետ)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Կարծիքներ