«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

«Wizz Air» ավիաընկերությունը հունիսի 8-ից սկսել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում