Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայի դեկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 2508.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.36%-ով և կազմել 8421.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 2220.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.06%-ով և կազմել 29271.00 դոլար, անագի գինն աճել է 1.51%-ով և կազմել 24814.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.96%-ով և կազմել 3156.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45679.73 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51955.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ