ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 21.000 տրանսպորտային միջոց կա, որոնք պետք է օրինական դաշտ բերել. Արփինե Սարգսյան

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 21.000 տրանսպորտային միջոց կա, որոնք պետք է օրինական դաշտ բերել. Արփինե Սարգսյան

Սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ԼՂ-ից Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցների համար կայացված վարչական պատասխանատվության որոշումները բեկանվել են:

Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն՝ անդրադառնալով տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքը փոխելու կամ նորի ձեռքբերման հետ կապված խնդիրներին:

Սարգսյանը պարզաբանել է, որ կարգավիճակի հստակեցման ուժով բռնի տեղահանված անձինք կկարողանան իրավական տարբեր գործարքներ իրականացնել:

«Շուրջ 21.000 նման տրանսպորտային միջոց է առկա, և դրանք բոլորը պետք է օրինական դաշտ բերել, որպեսզի հնարավոր լինի հավասար սկզբունքով ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու ապահովումը»,- ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում