Գնում եմ պատարագի, ոչ թե հանրահավաքի. երբ ինձ բավարար մաքրված կզգամ, կգնամ Մայր Աթոռ. Փաշինյան
«Ես Աստծու հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ»:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատարագներին իր մասնակցությանը:
«Դուք ասում եք, թե գնում եք պատարագի, մարդիկ չեն հավաքվում։ Ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե պատարագների ժամանակ չեն ծափահարում, իսկ Հովհաննավանքի պատարագի ժամանակ ծափահարել են, Փաշինյանն արձագանքեց.
«Ո՞վ է որոշում՝ պատարագի ժամանակ ծափահարո՞ւմ են, թե՞ չէ։ Պատարագին ծափահարի, թե չէ՝ որոշում է պատարագի մասնակիցը։ Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետև դա կարևոր է ինձ համար, իմ և մեր քաղաքական թիմի այն հատվածի համար, որոնք հավատում են Աստծուն։ Դա ինձ համար իմ հոգևոր և բարոյական նորոգման ճանապարհն է, և ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք գալիս են»։
Վարչապետը նաև անդրադարձավ հարցին, թե երբ է պատրաստվում այցելել Էջմիածին:
«Իհարկե, գնալու եմ Մայր Աթոռ։ Երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ, այն ժամանակ»,-եզրափակեց Փաշինյանը։


Կարծիքներ