Տեղի է ունենում Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծում. վարչապետը հայտնել է՝ երբ կհրապարակվեն բանակցային թղթերը
«Ես նախկինում էլ եմ ասել, որ կհրապարակեմ բանակցային փաստաթղթերը, բայց դրա տերը միայն մենք չենք: Ենթադրվում է, որ մինչև գարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի և այդ բարոյական և քաղաքական արգելքը կվերանա»:
Այս մասին ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, թե ինչու բանակցային փաստաթղթերը չեն հրապարակվում հիմա և ինչու է այդ ամենի համար ժամանակ հարկավոր:
«Այսինքն, արգելքը չի լինի, և մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել: Իսկ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված այլ երկրի ղեկավարի, ես խնդրել եմ գաղտանզերծել, գաղտնազերծման գործընթաց լինի, կհրապարակեմ, կտեսնեք»,- նշել է նա:


Կարծիքներ