Հայաստանում չկա միանձնյա իշխանություն. իշխանությունը ժողովրդինն է, ինչն անքննելի է. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով»:
Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին, և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել: Իհարկե, ես արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրություն ընդունելիս կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկասելի է, անբեկանելի է, անքննելի, և ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում:


Կարծիքներ