2026-ի հունվարից ևս 15 հազար քաղաքացի սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից. ԱՍՀ նախարար
2026 թվականի հունվարին 415 հազար 228 քաղաքացի հետվճար է ստացել, 2025 թվականի դեկտեմբերին հետվճար ստացողների թիվը եղել է 400 հազար 572 քաղաքացի, այսինքն՝ ևս 15 հազար քաղաքացի 2026 թվականի հունվարից սկսել է օգտվել հետվճարի ծառայությունից:
Այս մասին Կառավարության փետրվարի 19-ի նիստին ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
«Հունվարին վճարել ենք 2,9 մլրդ դրամ հետվճար համեմատ դեկտեմբերի 1,8 մլրդ դրամի, այսինքն՝ 1,1 մլրդ դրամով ավելի, և միջին հետվճարի չափը կազմել է մոտ 7000 դրամ»,- նշել է նա:
Ըստ նախարարի՝ 2025-ի դեկտեմբերին հետվճարի միջին չափը 4400 է եղել, 2026-ի հունվարի համեմատությամբ 2600 դրամի աճ է գրանցվել, ապա հիշեցրել՝ 2026-ից յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով հետվճարի առավելագույն գումարը 10 հազար դրամ է, իսկ դեկտեմբերին 6000 էր:


Կարծիքներ