ԱՄՆ-ում տղամարդը պնդել է, թե Շակիրան իր կինն է

ԱՄՆ-ում ձերբակալվել է մի տղամարդ, որը պնդել է, թե երգչուհի Շակիրան իր կինն է:
Վերջինս ձերբակալվել է երգչուհու՝ Մայամիում գտնվող 15,9 մլն դոլար արժողությամբ առանձնատան մոտ՝ Շակիրային փոստով գինի, շոկոլադ և խաղալիքներ ուղարկելուց հետո։
56-ամյա տղամարդ՝ Տեխասի Էլ Պասո քաղաքից, սոցկայքերում բազմիցս հրապարակումներ է արել այն մասին, որ սիրում է Շակիրային:
Դրանցից մեկում նա գրել է, թե իբր Շակիրան ցանկանում է մինչև կյանքի վերջ իր հետ ապրել և նրա հետ բիզնես սկսել:
Նա դատավորին ասել է, որ չի կարող կատարել կոլումբիացի երգչուհուց հեռու մնալու հրամանը․ «Նա իմ կինն է: Ես անընդհատ խոսում եմ նրա հետ»։
Կարծիքներ