Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ նկատելով, եթե կարող է թվալ, թե վերջին օրերի միաջադեպերը իրար հետ կապ չունեն, դրանցում օգտագործվող տեխնոլոգիաները ոչ թե ընդհանրություն ունեն, այլ նույնն են։
«Այդ մեդոթոդոլոգիան ու նույն մետոդիչկայից օգտվելու փաստը նկատվեց 86-ամյա Տիգրան Մանսուրյանի հանդեպ Ցեղասպանության հուշահամալիրում, երբ «ընդդիմադիր լրագրող-ակտիվիստները» փորձեցին ատելության թիրախ դարձնել մեծ մաեստրոյին՝ նրան ներկայացնելով որպես իշխանության հենարան։ Հեռահար հաշվարկն ու նպատակն էր նրա հանդեպ ստանալ հասարակական պարսավանքի մթնոլորտ։ Զառամյալ ու վաստակաշատ մարդը գրեթե ինֆարկտ էր ստանում, իր կյանքում երևի չպատկերացնելով, որ կարող է նման հարձակման թիրախ լինել․․․
Նույնը կատարվեց Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ինչպես «զարգացվող նառատիվները» մատնեցին՝ թիրախում իշխանության գործընկերը համարվող Հանրապետության կուսակցությունն էր, որը ոչ միայն Երևան քաղաքում ՔՊ-ի հետ իշխանություն կիսելով «օգնել էր», որ Երևանում ՔՊ-ն չզրկվի իշխանությունից, ինչպես դա արեցին Գյումրիում Մարտուն Գրիգորյանի օգնությամբ, այլ որը նաև իր ազդեցությունն է ունեցել երկրի արտաքին քաղաքական կուրսի վրա։
Հաշվարկն այն էր, որ թաղապետի արժանապատվությանն ու սրբություններին կպնելով կսադրվի ու ծեծկռտուքով թաղապետը կհեռացվի, Հանրապետութուն կուսակցությունը կխռովի ՔՊ-ից ու դուրս կգա կոալիցիայից, Երևան քաղաքում ՔՊ-ն կզրկվի իշխանությունից, և Հանրապետության 2-րդ քաղաքից հետո 1-ին քաղաքն էլ սահուն կանցնի իրենց կառավարմանը․․․
Բայց, այստեղ էլ տեխնոլոգիան այն էր, որ Հանրապետություն կուսակցության կողմից վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջադրված ու նշանակված անձը նսեմացվի ու ստորացվի իր տանը՝ նրա հանդեպ ձևավորվի հասարակական պարսավանքի մթնոլորտ։
Չլիներ ԱԺ պատգամավոր Վահագ Ալեքսանյանի թաղում փակցված պլակատների ակցիան, կարելի էր համարել, թե նրա 70-ն անց մայրիկի վրա գրոհն էլ պատահական համընկնում է։ Բայց, ակնհայտորեն, պլակատների հետապնդած նպատակն էլ նույնն է՝ Վահագն Ալեքսանյանի թաղում նրա ու իր ընտանիքի նկատմամբ պարսավանքի, ատելության մթոնոլորտի ձևավորումն է։
Հետաքրքիր է, որ երեք դեպքում էլ կապերը տանում են դեպի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ, որի ականջները վարվռում են Սրբազան շարժման ետևում, որի «երիտասարդաց թևը» ստանձնել է Վահագն Ալեքսանյանի տարեց մայրիկի և Վահագն Ալեքսանյանի թաղում իրականացրած ակցիայի պատասխանատվությունը։
Մաեստրո Մանսուրյանի դեպքում հարձակողական ճակատի ռմբարկուն Tribune TV-ի խմբագիր-լրագրողն էր, որը Սրբազան շարժման ամենակատիվ լուսաբանողներից է եղել ու այդ կայքը կարելի է ասել, նրա խոսափողն է։ Թաղապետարանի դեպքում սադրիչ ակցիայի հետևում Ռոբերտ Քոչարյանի Մայր Հայաստան դաշինքի ավագանու անդամն է։
Մաեստրո Մանսուրյանի դեպքում չստացված ու դեպի լրագրողներն շրջված հանրային պարսավանքի ժամանակ արադարացան, թե «լրագրողը իրավունք ունի ցանկացած հարց տալ», «մաեստրոն միգուցե լավ կոմպոզիտոր է, բայց վատ մտավորական», Վահագն Ալեքսանյանի ու նրա տարեց մոր դեմ չստացված ակցիայի դեպքում «պատմական հողերը ետ բերող ու ազատագրող» երիտասարդներն արդարանում են, թե իրենք «պաշտպանվել են 70-ամյա կնոջ ձեռնափայտից», թաղապետարանի դեպքում արդարանում են, թե անմեղ տղեն ուղղակի այդ կերպ պաշտպանվել է բռնարար իշխանությունից․․․
Հետևություն։ Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք, դրանց թվում է Վահագն Ալեքսանյանը, ու նա միակը չէ, ովքեր համարվում են իշխող ուժի «չկոտրվող ընկույզը», կամ քաղաքական ուժեր, որոնք փոքր, բայց առանցքային են ՔՊ իշխանության համար, «երկիրը շեղում են իրական շահերից», նրանց հարազատները, և փորձում են նրանց բնակության հասցեներում գեներացնել ատելություն ու հանրային պարսավանք։ Ըստ որում՝ բոլոր դեպքերում անխտիր մետոդիչկան ներառում է թիրախի սրբություններին կպնելը, որպեսզի նա դուրս գա հավասարակշռությունից ու անցնի կրիմինալ, խուժանական դաշտ։
Այնպես որ՝ զգուշացեք, որ պլաններում կարող են լինել նաև այլ անձինք ու այլ գործողություններ, որոնք ամենևին պլակատ փակցնելու, քաղաքական կամ պաշտոնատար անձանց գործիչի սրբություններին կպնելու մասին չեն»,- գրում է Սաֆարյանը։
Կարծիքներ