Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր․ Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում հիմնվում է անտառ-տնկարկ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա կիրականացնի ծառատունկ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Կյանքի է կոչվում աննախադեպ ծրագիր՝ հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ:
Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ: Ծառատունկին մասնակցելու են Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետերը, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Կառավարության անդամներ:
Կարծիքներ