Հայաստանում հողերի առուվաճառքը 15.1 տոկոսով աճել է

Հայաստանում հողերի առուվաճառքը 15.1 տոկոսով աճել է

Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում հողերի առուվաճառքի 5510 գործարք է իրականացվել: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.1%-ով: Ամենաշատ գործարքները կատարվել են երևանամերձ մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում: Գործարքները շատ են եղել նաև Լոռու մարզում: Ամենացածր տոկոսային հարաբերությամբ գործարքներն արձանագրվել են մայրաքաղաք Երևանում, Շիրակում և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունեցող մարզերում՝ Տավուշում, Վայոց ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում