Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը

Հավայան կղզիներում ժայթքել է Կիլաուեա հրաբուխը. Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Հստակեցվում է, որ դրան նախորդել է բարձր սեյսմիկ ակտիվության շրջան։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը բարձրացրել է այդ տարածքի ավիացիոն զգոնության մակարդակը նարնջագույնից կարմիրի։
Հրաբխի բարձրությունը 1247 մ է, ինչպես հիշեցնում է Reuters-ը , սա Կիլաուեայի երրորդ ժայթքումն է տարվա սկզբից։
Կարծիքներ