Երևանի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փողոցները կապող կամուրջը սեպտեմբերի 18-ից կշահագործվի

Երևանի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փողոցները կապող կամուրջը սեպտեմբերի 18-ից կշահագործվի

Երևանի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փողոցները կապող  կամուրջը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 18-ին:

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը, նշելով, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից:

«Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչև շինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում