Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է Լաչինի միջանցքը չարաշահելու մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է Լաչինի միջանցքը չարաշահելու մեջ։ Այս մասին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, Բայրամովն ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը երաշխավորում է միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը։ Լաչինի ճանապարհը, սակայն Հայաստանը չարաշահում է ապօրինի տնտեսական գործունեության, հայ զինվորականների ռոտացիայի, ականների տեղափոխման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բայրամովը նշել է, որ «Լաչինի ճանապարհին ցուցարարների օրինական պահանջները դեռ չեն կատարվել»։
«Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում իբր լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները հիմք չունեն», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Կարծիքներ