Քերոբյանը Պրահայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

Քերոբյանը Պրահայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հոկտեմբերի 17-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են «Արևելյան գործընկերության գործարար համաժողով. Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Համաժողովը կազմակերպվել էր Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ այլ գործընկերների հետ համատեղ։ Նպատակն էր խորացնել և ընդլայնել երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները։

Միջոցառման ընթացքում քննարկվել է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում տնտեսական կարևորագույն խնդիրներին, տարբեր երկրների տնտեսության զարգացմանը, ոլորտում առկա խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում