Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Ընդգծելով երկու երկրների միջև խորացող համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր՝ ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին և երկկողմ հետաքրքրության այլ թեմաների: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը և երկու երկրների միջև եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Խորհրդարանների ղեկավարների հանդիպումը եզրափակվել է խորհրդանշական ծառատունկով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում