ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են շարունակել աջակցել Ուկրաինային. Բորել

ԵՄ ԱԳ նախարարները մտադրություն են հայտնել շարունակել համապարփակ աջակցությունն Ուկրաինային, ներառյալ ռազմական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո այս մասին հայտնել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Նախարարները վերահաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել համապարփակ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնություն: Ինչպես նաև իրենց մտադրությունն են հայտնել շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա» ,-նշել է Բորելը:
Կարծիքներ