2022-ի երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն 2 տրիլիոն 379 մլրդ է կազմել

2022-ի երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն 2 տրիլիոն 379 մլրդ է կազմել

2022 թվականի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը դրամական ցուցանիշներով կազմել է 2 տրիլիոն 379 մլրդ 316 մլն դրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դառնում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։

2021-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կազմել է 2 տրիլիոն 212 մլրդ 92 մլն դրամ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում