Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

2022 թվականին Պրահայում տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին, և համոզված եմ, որ այդ սկզբունքներին համատարիմ մնալու դեպքում իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսկան։

Այս մասին Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը. «Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- ասել է վարչապետը՝  նշելով, որ ՀՀ պաշտպանունակության զարգացումը չի կարող որևէ մեկին անհանգստացնել։ 

Փաշինյանը գնահատել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները՝ նշելով, որ դրանք գտնվում են հատկապես դինամիկ փուլում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում