Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում:
Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր:
Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև Թերեզա Սահակյան» հիմնադրամի հայկական բացառիկ գորգերի ցուցադրությունը, որը բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:
Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել թագավորական ամրոց-թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:


Կարծիքներ