Լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ Աջափնյակում. Արմեն Փամբուխչյանը մանրամասներ է ներկայացրել

Լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ Աջափնյակում. Արմեն Փամբուխչյանը մանրամասներ է ներկայացրել

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքների մասին:

 

Ըստ փոխքաղաքապետի՝ ներկայումս լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Բեկնազարյան փողոցում: Սա ճանապարհների բարեկարգման ծավալուն ծրագրի միայն սկիզբն է:

 

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ շինարարական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և Բեկնազարյան փողոցից հետո տեղափոխվելու են հետևյալ հասցեներ.

 

Բաշինջաղյան փողոց

Մազմանյան փողոց

 

Մանրամասները տեսանյութում՝ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում