Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում