Պենտագոնը քննարկում է Mi-17 ուղղաթիռների և Humvee ամենագնացների տրամադրումը Ուկրաինային

Պենտագոնը քննարկում է Mi-17 ուղղաթիռների և Humvee ամենագնացների տրամադրումը Ուկրաինային

Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային Մի-17 ուղղաթիռներ և Humvee ամենագնացներ տրամադրելու հնարավորությունը՝ ռազմական օգնության նոր փաթեթով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է  The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։

 Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը կարող է գնահատվել 750 մլն դոլար, միևնույն ժամանակ նրանք նշել են, որ վերջնական որոշում, թե կոնկրետ ինչ զինատեսակներ է այն պարունակելու, դեռևս կայացված չէ։

Ըստ նրանց, նախնական պլանների շրջանակում փաթեթը ներառում էր հաուբիցներ, առափնյա պաշտպանության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության կոստյումներ։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ դեռ պարզ չէ՝ արդյոք այս բոլոր կետերը կմնան վերջնական փաթեթում։

Ապրիլի 8-ին Սպիտակ տունը հայտնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Վաշինգտոնը Կիևին անվտանգության ապահովման համար ավելի քան 1,7 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում